Արեգակնային համակարգ

Image result for Արեգակնային համակարգ

Աստղագետների մեծ մասի կարծիքով՝ Արեգակնային համակարգը սկսել է առաջանալ մոտավորապես 5 մլրդ տարի առաջ, երբ գազի և փոշու մի մեծ ամպ սկսել է սեղմվել: Սկզբում այդ ամպը շատ դանդաղ պտտվել է իր  շուրջը, սակայն, սեղմվելուն համահունջ, այդ պտույտն ավելի  է արագացել, մինչև առաջացել է գազի ու փոշու հարթ շերտով ծածկված կենտրոնական գունդ: Շարունակվող սեղմվելու արդյունքում կենտրոնական գունդն ավելի ու ավելի է տաքացել և բռնկվել,  աստղի նման սկսել է լուսարձակել ու վերածվել է Արեգակի:Նույն կերպ էլ առաջացել  մոլորակները. նրանց կենտրոնական գունդը շրջապատող գազի ու փոշու շերտերում փոշու մանր մասնիկները, իրար բախվելով, սկսել են կպչել միմյանց՝ առաջացնելով քարե, սառցե կամ գազային մարմիններ: Ձգողության ուժի ազդեցությամբ այդ մոլորակների մի մասի (ներքին մոլորակներ` Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս) միջուկները նախապես հալվել, միավորվել, ապա աստիճանական սառեցմամբ պատվել են հաստ կեղևով: Իսկ նրանցից անջատված գազերի հաշվին ձևավորվել է գազային մթնոլորտը: Մոլորակների մյուս խումբը (արտաքին մոլորակներ` Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն) հսկայական գազային զանգվածներ են: Իսկ Պլուտոնը դարձյալ պինդ երկնային մարմին է։Պլուտոնի չափսերը համարյա համնկնում են իր արբանյակ Քարոնի չափսերին:Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը ոչ մեծ, քարքարոտ մոլորակներ են, որոնք միասին կազմում են Արեգակնային համակարգի ներքին մոլորակները: Յուպիտերն ու Սատուռնը գազի հսկայական գնդեր են: Ուրանը և Նեպտունը գազից ու սառույցից կազմված վիթխարի մոլորակներ են: Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից: Ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի տրամագիծը կազմում է Արեգակի տրամագծի մոտ 1/10-ը: Յուպիտերը՝ Արեգակնային համակարգի այդ հսկան, պատված է ամպերի շերտերով: Յուպիտերը չունի կարծր մակերևույթ. կազմված է հիմնականում հեղուկ ջրածնից: Նրա ամպածածկույթի ամենախոշոր տեղամասը, որն աում են Կարմիր խոշոր բիծ, գոյություն ունի առնվազն 300 տարի: Արեգակն իր մեջ կարող է ընդգրկել մոտ հազար Յուպիտեր:Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները:Երկիրը ունի մեկ արբանյակ։Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է ու վերջինիս բնական արբանյակը: Լուսինը էլիպսով պտտվում է Երկրի շուրջը, Երկրի հետ միասին`   նաև Արեգակի շուրջը:Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններով, որոնց մեծ մասն առաջացել է, երբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր:Հնում,շատ վաղուց երբ առաջացել է Երկիրը, նրան բախվել է մոլորակի նման մի մարմին։Այդ բախումից առջացել է Լուսինը։

Ես ընտրել եմ այս թեման, քանի որ այն ինձ ամենասկզբից գրավեց և ես որոշեցի ուսումնասիրել այս թեման։

Աղբյուրը՝ Լուսին,encyclopedia.am,Արեգակնային համակարգ,բնական արբանյակ (Լուսին)

Оставьте комментарий