Ինչպիսին են ինձ տեսնում ծնողներս

Ինձ բոլորը ընդունում են այնպիսիսն ինչպիսին կամ ծնողներս նույնպես։Ես չեմ ուզում փոխվել ես այդպիսին եմ ուզում մնալ և կապ չունի, թե ինչպիսինն եմ, բարի,միամիտ,խորամանկ,ընկերասեր,ալարկոտ,աշխատասեր կամ էլ հոգատար։Ես, ես եմ, ինձ նման և այնպիսսինն եմ ինչպիսին որ կամ։Ինձ բոլորն այդպես գիտեն, ծնողներս նույնպես։Ծնողներս գիտեն, որ ես չեմ փոխվի,ինչքան էլ ասեն, որ միամիտ եմ կամ խորամանկ։Ես այնպիսին եմ ինչպիսին կամ, այդպիսին եմ ծնվել և այդպիսին եմ եղել և մնացել։Ծնողներս չեն քննադատում իմ բնավորությունը և չեն զղջում, որ ինձ այդպիսին են դաստեռակել և որ ունեմ այդպիսի բնավորություն։

Պատմություն տնային աշխատանքներ հոկտեմբեր

  1. Համեմատեք երեք Արշակունի արքաների (Ձեր ընտրությամբ) ներքին և արտաքին քաղաքականությունը;
  2. Վերլուծեք Արշակունյաց Հայաստանի կործանման պատճառները;
  3. Համեմատեք Վարդանաց և Վահանանց պատերազմները;

Վահանանց պատերազմի ընդացքում ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում, իսկ Վարդանանց պատերազմի ընդացքում ապստամբելու որոշումն ընդունվում է ավելի վաղ 449 թվականին, բայց արդեն Արտաշատի ժողովում։

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Արշակ II», «Հանճարեղ թագավոր Պապը», «Անհատի դերը պատմության մեջ Արշակունի արքաների օրինակով», «Վարդան Մամիկոնյան», «Վահան Մամիկոնյանը և Հայաստանն անկախության շեմին», «Արշակունի արքաների կերպարները գեղարվեստական գրականության մեջ», «Եկեղեցու դերը հայոց պատմության V դարում»:

Վարդան Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ-ին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422 թ-ին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ: 
Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թ-ին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների (հոներ) դեմ: Հազկերտ II-ը 449 թ-ին հրովարտակով հայերին առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն (կրակապաշտություն): Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ Արտաշատում գումարված հատուկ ժողովը մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը: Մերժողական պատասխան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները: Վարդանին և Հայոց, Վրաց ու Աղվանից իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն: Մահապատժի սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատքը: 
Հազկերտ II-ը, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ: Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով: 
Վարդան Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը:
Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450 թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել  է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից: Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել է մինչև Ճորա պահակի ամրությունները (այժմյան Դերբենդ քաղաքի մոտ) և փոխօգնության դաշինք կնքել հոների հետ: 
450 թ-ի վերջին Արտաշատի ժողովում Վարդան Մամիկոնյանն ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ծավալված ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացրել բերդերը և նախապատրաստվել վճռական մարտի: 
Ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ: Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը: Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն: Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները: 
Վարդան Մամիկոնյանի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության (Ղևոնդ Ալիշան, Դերենիկ Դեմիրճյան), քանդակագործության (Երվանդ Քոչար), գեղանկարչության (Էդուարդ Իսաբեկյան, Գրիգոր Խանջյան, Վահան Խորենյան) մեջ և թատերարվեստում: Վարդանանց են նվիրված կաթողիկոսներ Պետրոս Ա Գետադարձի «Արիացեալք» և Ներսես Դ Կլայեցու (Ներսես Շնորհալի) «Նորահրաշ» շարականները: Վաղ միջնադարից Վարդան Մամիկոնյանին և Վարդանանց նվիրված եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել Հայաստանի տարբեր նահանգներում, հայկական գաղթավայրերում, հետագայում՝ նաև Սփյուռքում:
ՀՀ-ում սահմանվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանը, որով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության և բանակաշինությանը մատուցած ակնառու ծառայությունների համար:

РУССКИЙ ЯЗЫК

Сатурн  шестая планета от Солнца и вторая по величине планета.Зачастую, Сатурн и Юпитер называют братскими планетами. От состава атмосферы до особенностей вращения эти две планеты очень похожи. Именно в честь такой схожести, в римской мифологии Сатурн был назван в честь отца бога Юпитера.
У Сатурна ест огромное кольцо который не кольцо а камни каторие кружится очень очень быстро.

Сатурн и Земля

Сатурн является последней из планет, которую для себя открыли древние цивилизации. Более того, на сегодняшний день это самая малоизученная планета. Однако в настоящее время данные ученых о Сатурне постоянно пополняются, и происходит это благодаря планетарной миссии «Кассини». Космический аппарат ведет постоянное наблюдение не только за самим газовым гигантом, за его кольцевой системой, но и за спутниками планеты.

Գյուղի խենթը (վերլուծություն)

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ, ով չի կարդացել խորուրդ կտամ կարդա շատ հետաքրքիր է։ Պատմվածքի հերոսը շատ հետաքրքիր կերպար էր և ամեն վատ բան փորձում էր շտկել։ Բոլորին ճիշտ ուղու վրա էր դնում և ջանք չէր խնայում, որ ամեն ինչ ճիշտ լինի, որ մարդիկ ապրեն լիարժեք և ճիշտ։ Նա դուրս բերեց գյուղը այդ վատ վիճակից։Նա շտկելով բոլոր դժվարությունները,սխալներն ու անարդարությունները նաև վրեժ լուծեց, պատժելով բանկիր Փեթոնին։

Дома 23.10.17

Домашнее задание: прочитайте 3-5 притчей Ошо. Что вы можете сказать об этих притчах.

ЛЕНИВЫЙ МАСТЕР И ЕГО УЧЕНИК

Если будешь ленивым нечего не добеешься и нечего не научещся.

ПОЛЬЗА ОБУЧЕНИЯ

ДОВЕРИЕ

Это притча говорит о доверий друг друга.

КАЖДЫЙ ЧЕЛОВЕК МОЖЕТ СТАТЬ МУДРЫМ? ОТВЕТ ОБОСНУЙТЕ ПИСЬМЕННО В БЛОГАХ.

Не каждый станет мудрым. Не все могут стать мудрым только хотеть очень мало за мудрости . Но ни все люди думают что они могут стать мудрыми.Это как очень сложная и важная работа и работать этим не все могут.

Ալբերտ Անշտաին

Այս ժամանակահատվածում մենք ացնում էինք շատ ֆիզիկոսների և ինձ հետաքրքրեց Ալբերտ Անշտաինի կենսագրությունը և գործունեությունը։

Իր գործունեության շեմին Այնշտայնը կարծում էր, որ Նյուտոնյան մեխանիկան այլևս բավարար չէ համապատասխանացնելու դասական մեխանիկայի օրենքները էլեկտրամագնիսական դաշտի օրենքների հետ։ Այս գաղափարը և ուղղորդեց նրան զարգացնելու իր հարաբերականության հատուկ տեսությունը։ Այնշտայնը հասկացավ, որ հարաբերականության սկզբունքը կարելի է տարածել գրավիտացիոն դաշտերի վրա, որին և հետևեց 1916 թ. գրավիտացիոն տեսության ստեղծումը, որի մասին նա հրատարակեց Հարաբերականության ընդհանուր տեսություն հոդվածը։ Նա շարունակում էր զբաղվել վիճակագրական մեխանիկայի և քվանտային տեսության պրոբլեմներով, որոնք հանգեցրին մասնիկների տեսության և մոլեկուլների շարժման նրա բացատրությանը։1917 թ. Այնշտայնն ուսումնասիրեց նաև լույսի ջերմային հատկությունները, որոնք լույսի ֆոտոնային տեսության հիմք հանդիսացան։ Նա հարաբերականության ընդհանուր տեսությունը կիրառեց որպեսզի մոդելավորի տիեզերքիկառուցվածքը որպես ամբողջություն։

Это слайд-шоу требует JavaScript.

Տնային աշխատանքներ

 Տնային աշխատանքներ

Քննարկվող հարցեր՝

Բնության երևույթները տեղի են ունենում անկախ մարդու գործունեությունից, դա տեսնելու համար, մարդիկ ստեղծում են սարքեր, որոնցով կարողանում են տեսնել կայծակը, կարկուտը, անձրևը և այլ երևույթներ: Փորձեր կատարելով ավելի շատ է տպավորվում, քան ուղղակի բացատրելով: ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր: Ֆիզիկայի փորձերի ժամանակ կատարում են չափումներ: Չափումներ կատարելը դա ֆիզիկայի անվտանգության կանոններից է: Պետք է ամեն ինչ շատ ճիտ չափել, քանի որ սխալի դեպքում չգիտես թե ինչ կարող է պատահել: Վարկածը որևէ խնդրի մասին արտահայտված գիտական ենթադրություն է, որը դեռևս փորձնական կամ փաստացի
ապացուցման կարիք ունի: Գիտնականները հայտնաբերում են օրենքներ, որոնք բացահայտում են բնության երևույթների միջև եղած կապերը: Գիտնականները կատարում են ֆիզիկական չափումներ, փաստերի համար: Երկարության միավորներից են՝ մմ, սմ, մ, դմ, կմ և այլն: Չափիչ սարքերից են մետրը, քանոնը, հարթաչափը և այլն: Կան նաև ոչ միայն երկարություն, այլ նաև ուրիշ բաներ չափող գործիքներ, օրինակ՝ ճնշման ապարատ, ժամացույց, ջերմաչափ և այլն: Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել: Ցանկացած չափիչ սարք ունիսանդղակ: Սանդղակի բաժանման արժեքը դա երկու հարևան գծիկների միջև եղած հեռավորությունն է: Չափման սխալը կախված է բաժանման արժեքից:

Տնային աշխատանք

Բերեք ֆիզիկական մեծությունների օրինակներ:

Բարձրություն, զանգված, արագություն, անկման ժամանակ․․․

Ինչ է նշանակում չափել ֆիզիկական մեծությունը:

Չափել ֆիզիկական մեծությունը նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է որպես միավոր:

Ինչ ֆիզիկական սարքեր գիտեք:

ջերմաչափ,ճնշման ապարատ, ժամացույց և կ

Ինչ է չափիչ սարքի սանդղակը:

Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել: Ցանկացած չափիչ սարք ունի սանդղակ

Ինչն են անվանում սանդղակի բաժանման արժեք:

Երկու հարևան գծիկների միջը եղած հեռավորությունը անվանում են բաժանման արժեք

Որն է սարքի չափման սահմանը:

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

Ինչից է կախված չափման սխալը:

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից:

Որն է կոչվում ուղղակի և որը անուղղակի չափում: Բերեք օրինակներ:

Ուղղակի են անվանում այն չափումը, որը կատարվում է չափիչ սարքի միջոցով, ինչպես, օրինակ, ջերմաստիճանի չափումը ջերմաչափով, զանգվածի չափումը լծակավոր կշեռքով և այլն: Անուղղակի են անվանում այն չափումը, երբ տվյալ մեծության արժեքը որոշվում է այլ մեծությունների ուղղակի չափման միջոցով:

Հնարավոր է արդյոք սանտիմետրական  բաժանումներ ունեցող չափաքանոնով երկարություն չափել 1մմ-ի ճշտությամբ:

Այո, հնարավոր է

Ինչպես կարող եք միլիմետրական բաժանումներով քանոնով չափել ֆիզիկայի դասագրքի թերթի հաստությունը

Տնային աշխ․

1.Ինչ է նշանակում «ֆիզիկա բառը»:

Ֆիզիկա բառը եկել է հունարեն ֆյուզիս բառից, որը նշանակում է բնություն

2.Որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է:

3.Ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է բնության երևույթները

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնության մեջ կատարվող բոլոր գործունեությունները կատարվում են անկախ մարդու համաձայնության:

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության երևույթ ասելով ես հասկանում եմ մի երևույթ, որը մարդը չի կարող կառավարել:

6.բերել ֆիզիկական երևութների օրինակներ

Անձրև, կայծակ, կարկուտ, ծիածան…

7.թվարկել ֆիզիկական երևութների տեսակները

Մեխանիկական, էլեկտրական, մագնիսային, լուսային, ատոմային և միջուկային

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին կամ ուղղակի մարմին: Դրանցից են՝ պատուհան, սեղան, աթոռ, նկար և այլն

9.Ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

Այն ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները կոչվում է նյութ: Դրանցից են՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն

10.Ինչ է մատերիան

Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում՝ երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա:

Տնային աշխ․

1.Որն է ֆիզիկական մեծություն

1.վայրկյանը  2.ատոմը

3.թռիչքը  4.սնդիկը

  1. Որն է ջերմային երևութը

1.կապարի հալվելը  2.որոտը

3.գնդի գլորվելը  4.աղավնու թռիչքը

3.Որն է  մեխանիկական երևութը

1.ջրի եռալը   2.որոտը

  1. կայծակը   4.ճոճանակի տատանվելը

4.Որն է  ձայնային  երևութը

1.լամպի թելիկի շկացումը   2.մարմնի անկումը

3.տերևների սոսափյունը       4.մոլորակի շարժումը

5.Որն է էլեկտրական երևույթը

1.արձագանքը   2.էլեկտրոսալիկի տաքանալը

3.նետի թռիչքը  4.մարմնի լողալը

6.Որն է լուսային երևութը

1.ամպերի շարժվելը          2.որոտը

3.աստղերի առկայծումը     4.արտույտի երգելը

Ֆիզիկա

Ֆիզիկան մեծությունների չափում

Չափիչ սարքերի սանդղակի բաժանման արժեքի, չափման սխալի որոշումը:

Աշխատանքի նպատակը ՝ հասկանալ ինչ է ֆիզիկական մեծություն չափել, կարողանալ որոշել չափիչ սարքերի բաժանման արժեքը, և չափման սխալը: Իմ դիմաց դրված է գործիք, որը նախատեսված է ծավալի չափման համար: Ծավալը դա մարմնի և հեղուկի զբաղեցրած տեղն է: Որպես ծավալի չափման միավոր ՄՀ — ում ընդունված է այն խորանարդի ծավալը, որի բոլոր կողմերի երկարությունը 1 — մ3 է: Այդ միավորը կոչվում է 1մ3, 1մ խորություն: Ծավալի համար օգտագործվում են օժանդակ միավորներ:

1մմ3- սա այն խորանարդի ծավալն է, որի յուրաքնչյուր կողմը 1մմ է:

1սմ3- սա այն խորանարդի ծավալն է, որի յուրաքնչյուր կողմը 1սմ է

1դմ3 — սա այն խորանարդի ծավալն է, որի յուրաքնչյուր կողմը 1 դմ է

1կմ3-սա այն խորանարդի ծավալն է, որի յուրաքնչյուր կողմը 1կմ է

13/10/2017

Որպեսզի որոշեմ չափագլանում լցված հեղուկի ծավալը և ինձ տրված տարբեր անոթների տարրողությունները, նախ պետք է որոշեմ իմ չափագլանի սանդղակի ամենափոքր բաժանման արժքը: Դրա համար գտնում եմ սանդղակի մոտակա այն երկու գծիկները որոնց կողքին մեծության թվային արժեքներ են գրված (մեծ թիվը՝ a = 1000մլ, փոքր թիվը՝ b=900մլ)այնուհետև մեծ վից հանում եմ փոքր թիվը (a — b): Ստացված թիվը  բաժանում եմ դրանց միջև բաժանումների թվին (n = 10):

Բաժանման արժեքի բանաձևը՝ C = ( a — b ) / n = (1000մլ — 900մլ) / 10 = 100մլ / 10 = 10մլ

V1=80մլ
V2=140մլ
C1=(+-20/2)=10մլ
V= հարցական
V= V2-V1=+-10
V2-V1= 140-80=+-60մլ

Վերջին տերևը(վերլուծություն)

Այս պատմվածքը առաջին հայացքից մի փոքր անհասկանալի թվաց, բայց երբ վերլուծեցի հասկացա իմաստը և այն ինձ շատ դուր եկավ։Շատ հուզիչ պատմվածք էր։Հերոսներն էլ դրական ու բարի էին։Ես կարծում եմ,որ այս պատմվածքը սովորեցնում էր, որ առաջին հայացքից մարդիկ կարող են վատը թվալ,բայց ջերմ շփման ընդացքում կհասկանաս, թե որքան լավ մարդիկ կարող են լինել։