Դեպի Քաղսի գյուղ🚌😊🌄

Это слайд-шоу требует JavaScript.

Մենք առավոտյան ճանապարհորդեցինք դեպի Քաղսի գյուղ, որտեղ մեզ դիմավորեցին 11-րդ և 12-րդ դասարանի մի քանի սովորող դպրոցի տնօրենի հետ։Մեզ տնօրենը առաջարկեց շրջել դպրոցով, մենք հմաձայնվեցինք, մասնակցեցինք 7-րդ դասարանի Հայոց լեզվի դասին,ծանոթացանք նաև առաջին դասարանցիների հետ նաև ընդհանուր պարապունք ունեցանք։Ընդհանուր պարապունքից հետո նախաճաշեցինք։Դպրոցում մրցումներ էր։Մենք տեսնելով այնտեղի հրաշք բնությունը որոշեցինք զբոսնել դպրոցի տարածքով։Քիչ հետո գնացինք Սբ. Աստվածածին եկեղեցի, ճանապարհը երկար էր, բայց մենք չէինք ձանձրանում։Գնացինք աղոթեցինք, որից հետո սովորողները մեզ ասացին, որ գիտեն մի աղբյուր որտեղից սուրբ ջուր է գալիս մենք համոզվելու համար, այնտեղ նույնպես այցելեցինք և քանի որ արդեն ճաշի ժամն էր մենք այնտեղ ճաշեցինք և հետ վերադարձանք։Մի քիչ զբոսնելուց հետո թեյեցինք և պարկեցինք քնելու։Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք և մի պահ բոլորս դառնալով պարի ուսուցիչներ պետք է սովորեցնեինք սովորողներին մի քանի պար, իդեպ նրանք շատ լավ աշակերտներ էին և հեշտ սովորեցին մեր ազգային պարերից մի քանիսը։Գնացինք բարձրունք հաղթահարելու։Թրասարը իսկապես շատ բարձր էր, բայց մենք վստահ էինք, որ կարող ենք այդ բարձունքը հաղթահարել։Վերջապես մենք կանգնած էինք Թրասարի գագաթին։Թրասարի գագաթին, քարանձավին շատ նման մի եկեղեցի կար, աղոթեցինք, մոմ վառեցինք և թրասարի գագաթին մեր սիրելի պարերից մեկը պարեցինք ՝Վանա ձկնորս։Պարեցինք և իջանք։Մեզ ուղեկցող սովորողներից քույր և եղբայր մեզ հրավիրեցին իրենց այգի և առաջարկեցին, որ այնտեղ էլ ընդմիջենք։Մենք էլ չմերժեցինք և գնացինք նրանց այգի։Այնտեղ մեզ հյուրասիրեցին, իրենց այգու մրգերը նույնպես համտեսեցինք և գնացինք դպրոց։Քիչ հետո գնացինք «Գետը համայքում» նախագիծը իրականացնելու։Հրազդան գետի մի ափ մաքրեցինք և վերադարձանք դպրոց մի քիչ խաղալու։Մեզ միացան նաև դպրոցի սովորողները։Խաղացինք՝ գործնագործ, վոլեյբոլ։Մեզ միացավ նաև «Դպրոց-պարտեզի» տնօրեն ընկեր Տաթևը։Մենք ընկեր Տաթևի հետ գնացինք իրենց տուն,այնտեղմեզ նույնպես շատ լավ ընդունեցին մեզ ընթրեցինք և գնացինք դպրոց։Առավոտյան արդնացանք և նախաճաելուց հետո գնացինք Սբ. Գևորգ եկեղեցի և եկանք Երևան։Այսպես անցավ մեր եռորյա,արկածներով լի ճանապարհորդությունը դեպի Քաղսի գյուղ։