Պատմություն ամփոփում

5. Ազատագրական պայքարի նոր փուլը : Էջմիածնի 1677 թ. ժողովըֈ Իսրայել Օրին և նրա գործունեությունըֈ

Էջմիածնի եկեղեցական ժողով 1677 ֊ ի նպատակն էր  գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելը։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերեվարություններն ու արտագաղթերը հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականներըփութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։ Իսրայել Օրին շատերիս հայտնի է, հիմա ձեզ կպատմեմ իր մասին։

Հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է եղել Իսրայել Օրին։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձևավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Դեռ այն ժամանակ ազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։

6. Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում: Հայկական պատվիրակությունները Փարիզի խորհրդաժողովում: Միացյալ Հայաստանի հռչակումը: Հայկական հարցը Սան Ռեմոյի խորհրդաժողովում: Սևրի պայմանագիրը :

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը, հայկական հարցի լուծումն էր։ Պահանջ էր տրվում, Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտահայ նահանգները միացնելու Հայաստանի Հանրապետությանը և այդպիսով ստեղծել միացյալ, անկախ Հայաստան։ 1919թ հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը, Անտանտի երկները պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների հետ։ Անտանտի «փոքր դաշնակիցն» էր համարվում նաև Հայաստանը, որովհետև նա մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել վիթխարի կորուստներ։ Հայաստանի շահերը պատշպանելու համար Փարիզ մեկնեց Հանրապետության պատվիրակունթյունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ։ 1912 թվականից Փարիզում գործում էր մեկ այլ՝ հայ ազգային պատվիրակություն՝ Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ։ Հայաստանը ներկայացրեց մի հուշագիր 1919թվականի փետրվարին, որով դաշնակից պետություններից պահանջվում էր ՀՀ֊ին միացնել Արևմտահայ մի շարք նահանգներ՝ ծովային ելքով։ Հայաստանի համար շատ կարևոր էր մանդատի հարցը, որը կստանձնի ԱՄՆ֊ը։ Սակայն ԱՄՆ֊ի սենատը հրաժարվում է ընդհունել։ 1920 թվականի ապրիլին, Իտալիայի Սան Ռեմո քաղաքում, կայացավ Անտանտի և Օսմանյան Թուրքիայի հաշտության նախագիծը, այստեղ հստակեցվեցին նաև հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։

Եկեք հիմա ներկայացնեմ Սևրի պայմանագիրը։ Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում, Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

 

Տնային Աշխատանք պատմություն-ից 24․04․2019

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Staff_of_armenian_volunteers_1914Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Օրինակ ՝ այդ ժամանակահատվածում միասին մեծ ուժերի օգնությամբ բացվեց շուկան։ Միքանի տարիներ հետո տեղի ունեցավ <<ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ>> միջազգային ընտրությունը։ Պատերազմը մեծ և խոշոր վնաս հասցրեց մեր երկրին և առաջացրեց նոր և բարդ խնդիրներ։ 1889֊ին և 1907-ին տեղի ունեցավ համաժողով: Սահմանվելու էին պատերազմի որոշկի կանոններ:

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

1877-1878թթ Այս ժամանակահատվածում Հայերի և Թուրքերի մեջ եղած պատերազմում Թուրքերը պարտություն կրեցին։ Ռուսական զորքերը հաղթանակ տարան և՛ Բալկանյան, և՛ Կովկասյան ռազմաճակատներում: Հաշտության պայմանագիրը Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց 1878թ. մարտի 3-ին Ստամբուլին մերձակա Սան Ստեֆանո վայրում:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց

Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց

Աղջիկները առաջ և հիմա

Ժամանակակից նորաձևության չափորոշիչներն այնքան ամուր են նստել մեր գլխում, որ մենք սկսել ենք մոռանալ, թե ինչպիսին է բնական գեղեցկությունը։ Եթե ինչ-որ մեկը դուրս է գալիս տնից առանց դիմահարդարման կամ ոչ այդքան նորաձև հագուստով, ապա անմիջապես դառնում է ծաղրանքի և բամբասանքի աղբյուր։ Բայց դուք ուղղակի նայեք, թե ինչպիսի տեսք ունեին կանայք 30 տարի առաջ՝ բնականություն իր ամբողջ հմայքով: Իսկ հետո համեմատեք նրանց ժամանակակից աղջիկների հետ, որոնք բառացիորեն կարծես թե նույն դեմքն ունենան՝ նույն մեծացրած շուրթերը, արհեստական փոփոխված քթերը և մազի գույները:

Это слайд-шоу требует JavaScript.

 

 

 

 

Երևան 2800

Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդան գետի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ: 2018 թվականին Երևանը կդառնա 2800 տարեկան։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը: Միջնադարում քաղաքը ընդգրկված է եղել Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում

Հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր երկրների սովորույթների մասին

Նորվեգիայում ընդունված չէ երթուղայինում տեղը զիջել տարեց մարդկանց: Նրանք կարծում են, որ դու այդպիսով ընդգծում ես քո ֆիզիկական առավելությունը: Բայց երբեք չմոռանաս, որ մեզ մոտ` Հայաստանում, դա հարգանքի նշան է:

Չինաստանում չի կարելի ծաղկեփունջ նվիրել տանտիկնոջը: Դա նշանակում է, որ նրա տունն այնքան տգեղ և անշուք է, որ դու ցանկանում ես մթնոլորտը փոխել:

Ֆինլանդիայում ընդունված չէ հասարակության մեջ հաճոյախոսություն անել որևէ մեկին, դա վիրավորական է մյուսների համար:

Չինաստանում ընդունված է «ճպճպացնելով» ուտել: Այդպիսով տպավորություն է ստեղծվում, որ ճաշը քեզ դուր է եկել:

Շատ երկրներում, եթե դու հյուրի կարգավիճակում ես, պետք չէ ամանները լվանալ: Ամանները լվանալով` դու կլվանաս նրանց տան երջանկությունը:

Իսկ գիտե՞ս, որ Հարավային Կորեայում հաց ուտելիս, եթե քո աչքերից արցունք է հոսում , դա ամենալավ հաճոյախոսության նշանն է խոհարարին:

Հնդկաստանում ընտանեկան միջավայրում ընդունված չէ շնորհակալություն հայտնել միմյանց: Եթե ընտանիքի անդամեներից մեկը ինչ-որ բան է նվիրում մյուսին, ապա պետք է ասել «Ինչ գեղեցիկ է», «Ես վաղուց էի երազում սրա մասին», բայց ոչ մի դեպքում չասել «շնորհակալություն»:

Չինաստանում 4 թվի հետ կապված ամեն բան ուղղակի անընդունելի է: Նրանք այդ թիվը համարում են մահվան խորհրդանիշ, անգամ հյուրանոցի համարներն այսպես են. 1 2 3 5 6:

Եթե գնաս Միջին Ասիա տարածաշրջանում գտնվող որևէ երկիր, և տանտերերը քո թեյի բաժակը կիսատ լցնեն, չվիրավորվես, դա հարգանքի նշան է: Այնտեղ կարծում են, որ թեյի բաժակը լիքը լցնելով ասում են` «շուտ խմիր և հեռացիր»: Իսկ հակառակ դեպքում հյուրի հանդեպ անընդհատ ուշադիր են լինում և բաժակը դատարկվելուն պես նորից են լցնում:

Վրաստանում էլ նմանատիպ սովորույթ կա. հյուրի բաժակը միշտ լիքը պետք է լինի: Եթե նույնիսկ հարյուր անգամ դատարկվի բաժակը, հյուրընկալողը պարտավոր է լցնել:

Հունաստանում, եթե հյուր ես գնացել որևէ մեկի տուն, ապա չարժե գովաբանել ինչ-որ իր (նկար, ծաղկաման): Այդ դեպքում տանտերը ստիպված կլինի այդ իրը նվիրել քեզ :

Թայլանդում թագավորական ընտանիքի անդամները իրար հետ շփվելու առանձին լեզու են ստեղծում: Դրա շնորհիվ ոչ ոք չի հասկանում նրանց խոսակցությունները: