Ռոդարիական օրեր

Առաջադրանքներ

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:

Ես մորաքույր Ադաին պատկերացրեցի ՝ սպիտակ մազերով,ակնոցներով և մանուշակագույն երկար զգեստով մի տատիկ։Ուներ հանգիս բնավորություն, համբերատար և հանդուրժող էր։Այս նախադասությունից երևում է, որ ինչ էլ որ եղել է իր հետ մեկ է ինքը սիրում է կյանքը, բնությունը, կենդանիներին։

… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:

Երկու ծեր կանայք չէին սիրում կյանքը և չարացած էին բոլորի հանդեպ, նրանց կասածից ես հասկացա որ նրանք պատկանում են մարդկանց այն կարգին, որոնք լավություն անում են, սպասելով , իրենց լավության պատասխանին։

… Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:

Ոչ՛, նա խելագար չէ, նա սիրում է կյանքը։Նա չարացած չէ, ոչ ոքի հանդեպ։Նա ավելի իրատես էր և լավություն էր անում ուղղակի, առանց պատճառի, առանց ինչ որ բան սպասելու։

…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞: