Մանկության կայարանում

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում: Ի վերջո տոմս – ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է… Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն, Հասունություն, Ստեղծագործություն, Անհաջողություն ու գուցե, Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց, ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…

  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:

Իմ կարծիքով նա ի նկատի ուներ, որ պետք է ժամանակ վատնել դատարկ և ոչ կարևոր բաներիի վրա։Պատուհանից նայել ասելով, ես հասկանում եմ առհամարել կարևոր բաները և ավելի շատ ուշադրություն դարձնել անիմաստ բաների վրա։

  • Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:

Բոլոր մարդկանց նպատակներից մեկը իմ կարծիքով հարմարավետ և անհոք կյանքն է։Բոլորս էլ մեր կյանքում ինչ, որ բան անում ենք ապագայում մեր բարեկեցիկ կյանքի համար։Ես կարծում եմ, որ դա է կյանքի փափուկ վագոնը։Ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում,կարևոր է թե ով է քո կողքին այդ վագոնում։Իմ կարծիքով ամենահարազատ ու քեզ անկեղծ սիրող մարդիկ քեզ հետ կմնան նույնիսկ ամենավատ վագոնում։Կյանքի ամենավատ շրջանում իմ կարծիքով կարևոր է, որ կողքիտ լինեն քեզ թանկ մարդիկ և դու հաստատ կհաղթահարես կյանքի դժվարությունները։

  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:

Իմ կարծիքով շատ հետաքրիր է ճանապարհորդել կյանքի գնացքով։Մենք երբ ծնվում ենք մենք անտեղյակ ենք լինում ամեն ինչից։Նստում ենք կյանքի գնացք ու ունենում ամենատխուրից ամենաերջանիկ վագոններով լի ճանապարհորություն, որը մի ամբողջ կյանք է տևում։Կարևորն այն է, որ մեր կյանքը մեզ հաճույք պատճառի,լինենք կրթված,խելացի և բարի մարդ։