Գնացինք Արատես․․․

WhatsApp Image 2020-03-03 at 20.53.12

Մեր ուրախ ճամփորդությունը սկսվեց փերտրվարի 28- ին: Կեսօրին ուղևորվեցինք դեպի Արատես։ Առաջին անգամ էի Արատեսում և սպասումներս լիովին արդարացված էին։ Շատ սիրեցի Արատեսը, շատ գեղեցիկ ձմեռ էր Արատեսում։ Առավոտյան, երբ արթնանում էինք,  պատուհանից տեսնում էինք այդ հրաշք տեսարանը։ Դե, որպես ճամփորդական կանոն, մենք պետք է մի բան կոտրեինք, այս անգամը նույնպես բացառություն չէր, կոտրեցինք մեր սենյակի դռան ապակին և հետո, երբ բոլորս միասին փորձում էինք ընկեր Մարալին բացատրել, թե ինչպես եղավ, քիչ հետո մեկ այլ բան կոտրեցինք (դա գաղտնիք է)։ Առավոտյան և երեկոյան հավաքվում էինք ակումբում, սնվում էինք, իսկ հետո հավաքվում վառարանի շուրջ և զրուցում։ Այս օրերին սահնակներով սահեցինք, ձնագնդի խաղացինք և միասին ձնառատ Արատեսում վայելեցինք ձմռան վերջին օրերը։ Երեկոյան հավաքվում էինք մեր սենյակում կամ ակումբում և միասին խաղեր էինք խաղում։ Սենյակներում բարձերով կռվում էինք, երգում, պարում, հերթով փորձում էինք վառարանը վառել, իսկ վերջում՝ տղաներից մեկի մոտ ստացվում էր վառել վառարանը։ Երկրորդ օրը բոլորս միասին ընթերցեցինք Չարենց, Տերյան, Թումանյան։ Գարնան առաջին օրը ետ վերադարձանք։ Ճանապարհին նույնպես խաղեր խաղացինք, խոսեցինք և չնկատեցինք, թե ինչպես հասանք։

Այս ճամփորդությունը նույնպես դարձավ իմ ամենասիրելի ճամփորդություններից մեկը, որը երկար կհիշվի… 🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s